10:35 | 25.11.10 | Նորություններ | 3991

Վաղը Մոսկվայում կկայանա «Այբ» դպրոցի շնորհանդեսը

Երեւան/Մեդիամաքս/. Վաղը Մոսկվայում կկայանա «Այբ» դպրոցի շնորհանդեսը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Այբ» կրթական հիմնադրամում, նոյեմբերի 26-ին ժամը 19:00-ին Lotte հյուրանոցում կայանալիք շնորհանդեսին կմասնակցեն ՌԴ Դաշնության Խորհրդի տնտեսական քաղաքականության, ձեռնարկատիրության եւ սեփականության գծով կոմիտեի նախագահ Հովհաննես Օհանյանը, «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ Արամյանը, «Այբ» ակումբի հիմնադիրների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը:

Միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաեւ «Արարատից Սիոն» ֆիլմի փակ ցուցադրությունը: