10:01 | 11.11.10 | Նորություններ | 3075

«ՎիվաՍել-ՄՏՍ». առաջատար բջջային օպերատոր լինելը մեծ պատասխանատվություն է

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ «Հայաստանի առաջատար բջջային օպերատոր լինելը մեծ պատասխանատվություն է ոչ միայն բարձրորակ ցանց եւ ծառայություններ ապահովելու, այլեւ` հասարակության զարգացմանն ընդհանրապես նպաստելու առումով»:

Այս մասին Ռալֆ Յիրիկյանն ասել է` հանդես գալով դասախոսությամբ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների առջեւ:

Կարիերայի զարգացման ծրագրի 1.5 տարիների ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը մոտ 54 դասախոսություն է անցկացրել ավելի քան 4030 ուսանողի համար: Համագործակցության հուշագրեր են կնքվել ընկերության եւ բարձրագույն կրթական մոտ 30 հաստատության միջեւ, 19 բաց դռների օր է կազմակերպվել Երեւանի եւ մարզերի դպրոցների ավելի քան 380 աշակերտի համար: Ընկերության շենքում անցկացվել է ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի ուսուցողական 4 կուրս, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համապատասխան բաժիններում պրակտիկա է անցել 147 ուսանող: