11:50 | 05.11.10 | Նորություններ | 2759

Beeline-ը հանդես է եկել նոր առաջարկով «Քեզ համար - Էքսկլյուզիվ» սակագնային պլանի շրջանակներում

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը հանդես է եկել նոր առաջարկով «Քեզ համար - Էքսկլյուզիվ» սակագնային պլանի շրջանակներում:

«Քեզ համար - Էքսկլյուզիվ» սակագնային փաթեթը 400 դրամ հաշվեկշռով ձեռք բերելու դեպքում բաժանորդը կարող է ստանալ «Քեզ համար - Էքսկլյուզիվ» սակագնային փաթեթի երկրորդ համարը` լիցքավորելով այն 100 դրամով, այսօր հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:

«Քեզ համար - Էքսկլյուզիվ» սակագնային պլանի բաժանորդների համար ներցանցային ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 19 դրամ, իսկ դեպի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր` 29.99 դրամ: Ցանցի ներսում ելքային մեկ SMS-հաղորդագրության արժեքն է 9 դրամ, իսկ MMS-հաղորդագրությանը` 19 դրամ: