10:46 | 05.11.10 | Նորություններ | 2435

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը առաջարկում է HTC սմարթֆոնների նոր մոդելներ

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը սկսել է HTC HD2, HTC HD-mini, HTC Touch2 եւ HTC Smart հեռախոսների վաճառքը:

Հեռախոսներն արժեն, համապատասխանաբար, 295.000, 215.000, 135.000 եւ 105.000 դրամ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում նշված մոդելները կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ:

Բացի այդ, ձեռք բերելով նշված հեռախոսները «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններից մեկում` կարելի է մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին եւ ստանալ բոնուսային խոսելաժամանակ: