«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
13:59 | 03.11.10 | Նորություններ | 2761
Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը կրկնապատկել է «Hi Line 2048» անսահմանափակ սակագնային պլանի բաժանորդների համար ելքային կապուղու թողունակությունը:
«Hi Line Բազային 2048» եւ «Hi Line Նախընտրելի 2048» սակագնային պլաններում ելքային կապուղու թողունակության ավտոմատ բարձրացումը 512 Կբիտ/վ-ից մինչեւ 1024 Կբիտ/վ իրականացվում է առանց լրացուցիչ վճարի, փուլային սկզբունքով, այսօր Մեդիամաքս-ին ասել են ընկերության մամուլի ծառայությունում:
«Hi Line ծառայության նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով մենք հետեւողականորեն զարգացնում ենք մեր ենթակառուցվածքը եւ ավելացնում արտաքին մայրուղիների թիվը: Կատարած աշխատանքը թույլ է տալիս ընդլայնել ծառայության աշխարհագրությունը, կրկնապատկել բաժանորդային կապուղիների թողունակությունը` զուգահեռաբար ստեղծելով հիմք նոր ունիվերսալ առաջարկների համար», - ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«ԱրմենՏել»-ը Hi Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից, ներկայում ծառայությունը հասանելի է Հայաստանի 38 քաղաքների բնակիչներին: