17:11 | 21.10.10 | Նորություններ | 5378

Ericsson-ը Հայաստանում գրասենյակ է բացել

Երեւան/Մեդիամաքս/. Ericsson ընկերությունն այսօր հայտարարել է Հայաստանում գրասենյակ բացելու մասին:

«Հայաստանում Ericsson-ի գրասենյակի բացումը նոր քայլ կդառնա երկրի առաջատար օպերատորների հետ մեր երկարաժամկետ գործընկերության զարգացման ճանապարհին»,- այսօր Մեդիամաքս-ին ասել են ընկերության մամուլի ծառայությունում:

«Վերջին տարիներին մենք Հայաստանում հեռահաղորդակցությունների բուռն զարգացման ականատես ենք դարձել: Լայնաշերտ հասանելիության եւ կապի առաջավոր ծառայությունների տարածումը երկրի առջեւ բացում են բացարձակ նոր հնարավորություններ, եւ մենք կասկած չունենք, որ Հայաստանում նոր տեխնոլոգիաների զարգացումը կդառնա տնտեսության երկարաժամկետ աճի առանցքային գործոններից մեկը: Մեր գործընկեր օպերատորներին ապահովելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով` մենք պատրաստ ենք, ինչպես նախկինում, օժանդակել երկրի հեռահաղորդակցային արդյունաբերության զարգացմանը»,- ասել է Հյուսիսային Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Ericsson-ի ղեկավար Ռոբերտ Պուշկարիչը:

Ericsson-ը իր լուծումներն է մատակարարում ՀՀ կապի առաջատար օպերատորներին, մասնավորապես, «ԱրմենՏել»-ին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին եւ U-Com-ին: