10:49 | 21.10.10 | Նորություններ | 3397
Երեւան/Մեդիամաքս/. Նոյեմբերին Orange Armeniа բջջային օպերատորը կմեծացնի իր միջազգային կապուղիների թողունակությունը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին ասել է ընկերության ղեկավար Բրունո Դյութուան` պատասխանելով www.Itel.am պորտալում իր բլոգի այցելուների հարցերին:
Բացի դրանից, Orange Armeniа-ի գլխավոր տնօրենն ասել է, որ ընկերությունը ոչ միայն շարունակում է ցանցի ընդլայնումը մարզերում, այլեւ կատարում է մշտական հզորացման աշխատանքներ արդեն տեղադրված կայանների վրա:
«Մեր տեխնիկական թիմը կատարում է յուրաքանչյուր կայանի ծանրաբեռնվածության մշտական մոնիտորինգ»,- ընդգծել է Բրունո Դյութուան: