15:14 | 14.10.10 | Նորություններ | 3977
Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. Orange Armenia ընկերությունը կներկայացնի նոր սմարթֆոններ Android գործառնական համակարգի հիման վրա:
Ինչպես այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, շուկայում նոր սմարթֆոնների ներդրումը ընկերության 2011թ. նորարարական ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկն է, քանի որ սմարթֆոնների շուկան դեռեւս բավարար զարգացած չէ:
France Telecom խմբի փոխնախագահ, Orange Տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդն ասել է, որ Հայաստանում կառուցվել է France Telecom խմբի ամենաժամանակակից լայնաշերտ ինտերնետային ցանցերից մեկը: Նա գոհունակություն է հայտնել Orange Armenia-ի հաջողությունների կապակցությամբ` նշելով, որ ընկերությունն ամբողջությամբ օգտագործում է France Telecom խմբի տրամադրած հնարավորությունները: