«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
11:08 | 22.09.10 | Նորություններ | 10409
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը գործարկել է http://speedtest.beeline.am կայքը, որը թույլ է տալիս Beeline ցանցում թեստավորել ինտերնետ-կապի արագությունը:
«Այս կայքէջի գործարկումը մեր բաժանորդներին թույլ կտա միասնական օպերատորի ցանցում միացման արագության վերաբերյալ անկողմնակալ տեղեկատվություն ստանալ: Արդյունքում այն կհանդիսանա վերլուծական տվյալների հետաքրքիր աղբյուր, որը ցույց կտա միացման միջին արագության դինամիկան` կախված ցանցային սարքավորումներից, օրվա ժամանակահատվածից, սակագնային փաթեթներից եւ այլ չափանիշներից»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Beeline ցանցում ինտերնետ-միացման արագությունը կարելի է նաեւ չափել www.speedtest.net աղբյուրի միջոցով` Երեւանը նշելով որպես արագության չափման վերջնական կետ: