15:33 | 08.09.10 | Նորություններ | 2809
Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանիշի ներքո, սկսել է վճարումներ ընդունել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ 3 մարզային մասնաճյուղերի օգտին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Մեգա Պանտերա»-ում, այսուհետ «Հյուսիս-Արեւմտյան» (Կոտայքի, Շիրակի եւ Արագածոտնի մարզեր), «Կենտրոն-Արեւմտյան» (Արարատի եւ Արմավիրի մարզեր) եւ «Հարավային» (Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզեր) մասնաճյուղերի բաժանորդները կարող են վճարումներ կատարել MegaPay ակնթարթային վճարումների համակարգի միջոցով:
«Մեգա Պանտերա» ընկերության առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանի խոսքերով, ընկերության նոր` թվով 36-րդ ծառայությունը օգտակար գործիք կդառնա ՀՀ մարզերի բնակիչների համար: