12:40 | 02.09.10 | Նորություններ | 3680

Orange-ը համակարգչային կենտրոն է բացել Շենիկ գյուղում

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն եւ «Շեն» բարեգործական կազմակերպությունը սեպտեմբերի 1-ին համակարգչային սրահ են բացել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Orange Armenia-ի մամուլի ծառայությունում, սրահը համալրված է գերարագ ինտերնետին միացված համակարգիչներով, տպիչով, սկաներով եւ Flybox երթուղղիչով:

Կենտրոնի համալրմանը Orange Armenia-ն հատկացրել է 2 մլն 348 հազար դրամ:

«Մեր առաջնահերթություններից մեկը ինտերնետը եւ կապի ժամանակակից միջոցները բոլորին հասանելի դարձնելն է: Այդ նպատակով է Orange-ը կառուցել Հայաստանի ամենաընդարձակ, գերժամանակակից 3G+ ցանցը` իր ծառայությունները հասանելի դարձնելով Հայաստանի բնակչության արդեն մոտ 90%-ին»,- ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Orange Armenia-ն Շենիկ գյուղի բոլոր առաջին դասարանցիներին նվիրել է դպրոցական պայուսակներ, իսկ դպրոցի գրադարանը համալրել վերջին մեկ ամսվա ընթացքում Orange-ի աշխատակիցների կողմից հավաքված մասնագիտական եւ գեղարվեստական գրականությամբ: