09:56 | 23.08.10 | Նորություններ | 3447

    MegaPay-ը սկսել է վճարումներ ընդունել «Շանթ» հեռուստաընկերության օգտին

    Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանիշի ներքո, հայտարարել է «Շանթ» հեռուստաընկերության օգտին վճարումներ ընդունելու մեկնարկի մասին:

    Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Մեգա Պանտերա»-ում, այսուհետ այն անձինք, ովքեր ցանկանում են հայտարարություն տեղադրել «Շանթ» հեռուստաընկերության «վազող տողով», կարող են կատարել իրենց վճարումները MegaPay տերմինալների միջոցով:
     
    Պատվիրատուն պետք է վճարման հաջորդ օրը անդորրագրում նշված հեռախոսահամարով զանգահարի «Շանթ» հեռուստաընկերություն եւ հայտնի օպերատորին «վազող տողի» բովանդակությունը, որը եթեր կհեռարձակվի նույն օրը:

    «Շանթի» «վազող տողում» հայտարարության 1 օրվա արժեքն է 5000 դրամ: Վճարման դիմաց MegaPay-ի կողմից միջնորդավճար չի գանձվում: