10:49 | 19.08.10 | Նորություններ | 3207

    Beeline-ի հետվճարային բաժանորդները ԼՂՀ-ում ռոումինգին կմիանան ավտոմատ կերպով

    Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռոումինգի ծառայությանն ավտոմատ միանալու ծառայության համակարգի ներդրման մասին:

    Ավտոմատ միացումը գործում է Beeline բջջային ցանցի հետվճարային համակարգի բաժանորդների համար «Ղարաբաղ Տելեկոմ» օպերատորի բջջային ցանցի ծածկույթի գոտում գտնվելու ժամանակ:

    «Հետեւողականորեն կատարելագործվում են ծառայությունների մատուցման մեխանիզմները, «ԱրմենՏել»-ը պարբերաբար իր հաճախորդներն անակնկալներ է մատուցում»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

    Նախկինում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռոումինգի ծառայության ակտիվացումը կազմում էր 15.000 եւ 30.000 դրամ, համապատասխանաբար, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար: Ողջ գումարը հաշվարկվում էր բաժանորդի հաշվին: