10:36 | 17.08.10 | Նորություններ | 4452
Երեւան/Մեդիամաքս/. Օգոստոսի 20-22-ը Կիբեռսպորտի Ազգային Պրոֆեսիոնալ Լիգան կազմակերպում է համակարգչային խաղերի Հայաստանի չորրորդ բաց առաջնությունը:
Առաջնությունը միաժամանակ հանդիսանում է միջազգային WCG(WorldCyberGames) համակարգչային և վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի Հայաստանյան նախընտրական փուլը:
Այս տարի առաջնություն պաշտոնական մարզաձևեր են ընտրված FIFA 10 և TrackMania Nations Forever մարզաձևերը: Երրորդ՝ ոչ պաշտոնական մարզաձև է ընտրված Call of Duty:Modern WarFare2 խաղը:
Պաշտոնական մարզաձևերում հաղթողները հնարավորություն կստանան մեկնելու ԱՄՆ, Լոս-Անջելես՝ մասնակցելու WCG Գլխավոր Եզրափակչին, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը:
Մրցումները կանցնեն “Կոնգրես” հյուրանոցում: Այս տարի մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 600 000 ՀՀ դրամ: Այն կբաշխվի բոլոր 3 մարզաձևերում առաջին 3 տեղերը գրաված մասնակիցների միջև:
Մասնակիցների գրանցումը կատարվում է առցացն՝ մրցումների պաշտոնական կայքում` www.WCG2010.am: Գրանցումը բաց է մինչև օգոստոսի 20-ը:
Առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 21-ին` վիճակահանությունից հետո:
Առաջնության գլխավոր հովանավորն է “Սամսունգ” ընկերությունը, համակարգչային աջակցությունը` “Ֆայն” ընկերության:
Ինֆորմացիոն հովանավորներն են` Bravo.am, RadioVan, Russkoe Radio, Hit FM, Panarmenian.NET: