09:34 | 14.08.10 | Նորություններ | 3691
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել”-ը հայտարարեց “Շարժական գրասենյակ” ծրագրի աշխարհագրության ընդլայման մասին` այն մեկնարկել է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արարատի մարզերում:
“Շարժական գրասենյակի” միջոցով բաժանորդները կարող են վճարել ամրակցված եւ բջջային հեռախոսակապի, ինչպես նաեւ ինտերնետ կապի ծառայությունների համար, վերալիցքավորել հաշիվը, ձեռք բերել SIM-քարտեր, հեռախոսներ, միանալ ընկերության կողմից առաջարկվող ծառայություններին, ստանալ հաշվի վերծանում եւ այլն:
“Գրասենյակ անիվների վրա” ծրագիրը մեկնարկել է ս.թ. մայիսի 31-ին Լոռվա եւ Արագածոտնի շրջաններում: Գրեթե երեք ամիս վաճառքի եւ սպասարկման շարժական գրասենյակը այցելում է այդ մարզերի հեռավոր վայրեր: