13:01 | 04.08.10 | Նորություններ | 3103
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Hi-Line ծառայության անսահմանափակ փաթեթների բոլոր բաժանորդների համար ինտերներտ մատչման արագության կրկնապատկման մասին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հաղորդել ընկերության մամլո-ծառայությունում, այժմ “Hi-Line Unlimited 1024/256” սակագնային փաթեթի բաժանորդների բեռնավորման արագությունը հասնում է 2048Կբ/վ, իսկ ամսեկան վճարը մնում է անփոփոխ` 15 հազար դրամ:
Փոփոխությունները գործում են նաեւ նոր բաժանորդների համար, որոնց միացման դեպքում կտրամադրվի կրկնապատկված արագություն նախկին գնով:
“Հաճելի է հայտարարել Hi-Line ծառայության որակապես նոր փուլի մեկնարկի մասին. մենք անսահմանափակ սակագնային փաթեթների համար երկու անգամ ավելացրել ենք արագությունը` պահպանելով ծառայության նախկին արժեքը: Վստահ եմ, որ այս որոշումը կնպաստի ոչ միայն ինտերնետ մատչման գնի հետագա նվազմանը, այլեւ էապես կազդի երկրում ինտերնետի միջին արագության վրա”, - ասել է “ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: