09:37 | 04.08.10 | Նորություններ | 3231

    “ԱրմենՏելը” սակագին է սահմանել ֆիքսված կապի նոր օպերատորներին զանգեր կատարելու համար

    Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելը” հայտարարել է, որ Beeline-ի բջջային ցանցից դեպի ֆիքսված  կապի նոր օպերատորներին կատարվող զանգերի սակագինը կկազմի 99 դրամ/րոպե:

    Տվյալ սակագինը ուժի մեջ կմտնի ընթացիք տարվա սեպտեմբերի 3-ից:

    Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ վերջին տարվա ընթացքում մի քանի ինտերնետ- պրովայդերներ հայտարարել էին ֆիքսված կապի ծառայություն տրամադելու մտադրության մասին: Մասնավորապես, նման հայտարարությամբ հանդես էին եկել Web, Arminco եւ Bionet ընկերությունները: