14:05 | 23.07.10 | Նորություններ | 2600

Orange-ը ներկայացրել է Վրաստանի հետ ռոումինգի նոր սակագներ

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը ներկայացրել է Վրաստանի հետ ռոումինգի նոր սակագներ, որտեղ ավանդաբար իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայաստանի բազմաթիվ բնակիչներ: 

Այսուհետ Վրաստանի տարածքում Orange-ի բաժանորդները կարող են զանգել տեղական բոլոր օպերատորների բաժանորդներին 90 դրամ/րոպե սակագնով, Հայաստանի համարներին` 240 դրամ/րոպե սակագնով, իսկ sms-հաղորդագրություններ ուղարկել` 70 դրամ սակագնով:

Բոլոր մուտքային զանգերը կարժենան 90 դրամ/րոպե: