13:49 | 20.07.10 | Նորություններ | 4855

    «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են իրենց հաշիվը լիցքավորել արտասահմանում Ezetop տերմինալների եւ կայքի միջոցով

    Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է, որ այսուհետ ընկերության բաժանորդները կարող են իրենց հաշիվը վերալիցքավորել արտասահմանում` Ezetop համակարգի միջոցով:

    Համակարգը գործում է ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Իսպանիայում եւ այլ երկրներում:

    «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են իրենց հաշիվը լիցքավորել Ezetop տերմինալների միջոցով, ինչպես նաեւ www.ezetop.com կայքում: