17:07 | 19.07.10 | Նորություններ | 3720

Beeline-ը դարձել է «Արի տուն» նախագծի գործընկերը

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը դարձել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» նախագծի գործընկերը:

Նախագծի շրջանակներում Beeline-ը ապահովում է ծրագրի մասնակիցներին եւ կազմակերպիչներին բջջային կապով:

«Արի տուն» ծրագիրը կշարունակվի 6 ամիս: Դրան մասնակցում է սփյուռքի շուրջ 600  ներկայացուցիչներ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Սիրիայից, Թուրքիայից եւ այլ երկրներից: