Երեւան/Մեդիամաքս/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ նախագահ Բակո Սահակյանը «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ քննարկել է սակագների վերանայման խնդիրները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում, հուլիսի 12-ին Ստեփանակերտում կայացած հանդիպմանը քննարկվել են նաեւ Արցախում ընկերության ներդրումային քաղաքականությանը եւ սոցիալական ոլորտում բարեգործական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: