10:57 | 30.06.10 | Նորություններ | 3319

Beeline-ը կգործարկի «Էքսկլյուզիվ +» նոր հետվճարային սակագնային պլանը

Երեւան/Մեդիամաքս/. Հուլիսի 1-ին Beeline-ը կգործարկի «Էքսկլյուզիվ +» նոր հետվճարային սակագնային պլանը ֆիզիկական անձանց համար:

«Էքսկլյուզիվ +» սակագնային պլանի միացման արժեքը կազմում է 1000 դրամ, ամսավճարը` 990 դրամ: Beeline բջջային ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքն է 19 դրամ, ՀՀ եւ ԼՂՀ բոլոր ուղղություններով` 29,99 դրամ:

Beeline ցանցի ներսում SMS հաղորդագրության արժեքն է 9 դրամ, դեպի այլ օպերատորների եւ միջազգային հեռախոսահամարներ` 20 դրամ:

«Մենք վստահ ենք, որ բաժանորդներն ըստ արժանվույն կգնահատեն մեր նոր առաջարկը, որը ամենաօպտիմալն է հետվճարային սակագնային պլանների շարքում»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: