Երեւան/Մեդիամաքս/. Ջերմուկում մեկնարկած շախմատի կանանց Գրան-պրի մրցաշարը ինտերնետով ապահովել են “ՎիվաՍել-ՄՏՍ” եւ “Ջի-Էն-Սի Ալֆա” ընկերությունները:

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ն իր աջակցությունն է բերել մրցաշարի մամլո կենտրոնը համակարգիչներով համալրելու և ինտերնետ հասանելիությամբ ապահովելու գործում:

Լայնաշերտ կապի արդիական միջոցների շնորհիվ մրցաշարի բոլոր խաղերը հնարավոր է դիտել օնլայն:
 
Բացի այդ, Ջերմուկի «Արմենիա» առողջարանային համալիրում, որտեղ ընթանում է Գրան-պրի մրցաշարը, ստեղծված են Wi-Fi անվճար ինտերնետ գոտիներ: