15:18 | 25.06.10 | Նորություններ | 3149
Երեւան/Մեդիամաքս/. France Telecom-ի փոխնախագահ Օլաֆ Սուանտին այսօր բացել է Orange Armenia-ի երկու նոր խանութներ Երեւանի կենտրոնում` Մաշտոցի եւ Կոմիտասի պողոտաներում:
Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են Orange-ի մամուլի ծառայությունում, Օլաֆ Սուանտին ասել է, որ 43 խանութից բաղկացած ցանցը մի քանի ամսում կառուցելը մեծ նվաճում է: Միաժամանակ, նա նկատել է, որ «մենք ավելին ենք անելու. 2010թ. էլ ավելի ենք ընդլայնելու ցանցը, եւ մեր նպատակն է լինելու Orange-ի բոլոր խանութներում, Հայաստանի ցանկացած անկյունում ապահովել նույն եվրոպական բարձր որակը”:
Orange Armenia-ն նախատեսում է վաճառքի ցանցի ընդլայնումը շարունակել ամբողջ տարվա ընթացքում` տարեվերջին խանութների թիվը հասցնելով 80-ի: