10:08 | 05.06.10 | Նորություններ | 2939

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացնում է «Հայոց թագավորներ, թագուհիներ և իշխաններ» երթուղին

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» տեղեկացրել է, որ Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Հայոց թագավորներ, թագուհիներ և իշխաններ» ճանաչողական երթուղու շնորհանդեսի մասին: 

Երթուղին ընդգրկելու է ողջ Արարատյան դաշտավայրը` մեկնարկելով Ագարակի հնավայրից (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ) եւ Արշակունիների` 4-րդ դ. կառուցված դամբարանից: Ագարակում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել, որոնք վկայում են, որ հնում այն եղել է ամենախոշոր պաշտամունքային վայրերից մեկը:

Սա «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» 2010թ. երրորդ շնորհանդեսն է, որով կմեկնարկի Հայաստանում «Բացահայտման երթուղի» ճանաչողական տուրերի ծրագիրը:

«Ստանձնելով ԱՄԱՓ-ի ծրագրերի հովանավորությունը` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը համոզված է, որ կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում անհրաժեշտ է հոգ տանել հայ ազգային ինքնության և մշակույթի մասին», - նշեցին ընկերության մամլո ծառայությունում: