16:10 | 03.06.10 | Նորություններ | 2136

iCON Communications-ը ներդրել է iCON Voice ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. iCON Communications ինտերնետ-պրովայդերը հայտարել է iCON Voice ծառայության մեկնարկի մասին: 

iCON Voice-ը VoIP հեռախոսային ծառայություն է, որը հասանելի է ներքին տեղակայման մոդեմի միջոցով, այսօր Մեդիամաքս-ին ասացին ընկերությունում:
 
iCON Voice-ի միջոցով կարելի է ֆիքսված հեռախոսը միացնել iCON մոդեմին եւ զանգահարել աշխարհի ցանկացած կետ ցածր եւ մրցունակ գներով:

Մինչև հունիսի  30-ը iCON Voice ծառայությանը գրանցված բաժանորդները կստանան հատուկ բոնուս: