13:36 | 25.05.10 | Նորություններ | 3226

Orange Armenia-ն իջեցրել է HTC Tattoo-ի գինը

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia ընկերությունն իջեցրել է HTC Tattoo սմարթֆոնների գինը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին ասվում է օպերատորի` մի շարք կայքերում տեղադրված գովազդային բաներներում:

Այսուհետ HTC Tattoo-ն Orange Armenia-ի խանութներում կվաճառվի 129 900 դրամով` նախկինում հայտարարված 149 000 դրամի փոխարեն:

Մայիսի 17-ին «ՎիվաՍել-ՄՏՍ» օպերատորը եւ HTC-ն հայտարարել էին Հայաստանում HTC Android սմարթֆոնների պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին: Այդ ժամանակ հայտարարվել էր, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյակներում HTC Tattoo-ն արժենալու է 135 000 դրամ: