12:11 | 25.05.10 | Նորություններ | 2707

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդներին նոր ծառայություն է առաջարկել

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտնել է, որ այսուհետ «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները կարող են ակտիվացնել «Ջան-ջան» ծառայությունն ու 7 օր կատարել անսահմանափակ թվով զանգեր սակագնային պլանի ներսում` վճարելով ընդամենը 700 դրամ ծառայության ակտիվացման համար:

«Ջան-ջան» ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է հավաքել *707#:

Ծառայության գործողության ժամկետն 7 օր է: Եթե նշված ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին լինի առնվազն 700 դրամ, ապա «ջան-ջան» ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի:

Ավտոմատ երկարացումը կասեցնելու համար անհրաժեշտ է ապաակտիվացնել ծառայությունը` ուղարկելով *707*0# հրահանգը: