10:54 | 14.05.10 | Նորություններ | 3284

Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի ամսական լսարանը գերազանցել է 300 հազար այցելուն

Երեւան/Մեդիամաքս/. Նախորդ ամսվա ընթացքում Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի համախառն ամսական լսարանն աճել է 15 %-ով` կազմելով ավելիք քան 300 հազար այցելու:

Այդ մասին վկայում են Google Analytics-ի տվյալները:

Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգը ներառում է հետեւյալ նախագծերը`

- Հայաստանի ազգային ավտոպորտալ www.Auto.am,
- Ֆինանսական Հայաստան www.Banks.am,
- Advanced Armenia www.Itel.am,
- Armenian Celebrities & Entertaiment Guide www.Bravo.am:

Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի այցելուների 86%-ը Հայաստանից է, ինչը սեփական որակյալ քոնթենթի հետ մեկտեղ նպաստում է բոլոր նախագծերի մոնետիզացման հետեւողական աճին:

«Մինչեւ տարեվերջ մենք նախատեսում ենք մեր լսարանի զգալի ընդլայնում, ինչը պայմանավորված է Հայաստանում ինտերնետի թափանցելիության աճով: Հաշվի առնելով դա` մենք ձեռնարկում ենք մի շարք քայլեր` ուղղված շուկայում Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի դիրքերի ամրապնդմանը: Առաջիկա ամիսներին մենք նոր լուծումներ կառաջարկենք այցելուներին եւ գովազդատուներին»,- ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը: