15:21 | 12.05.10 | Նորություններ | 1654

Beeline-ն ամփոփել է «Կեցցե հաղթանակը» ակցիայի արդյունքները

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ) այսօր ամփոփել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված «Կեցցե հաղթանակը» միջազգային  հայրենասիրական ակցիայի արդյունքները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, ապրիլի 9-ից մայիսի 11-ը 1945 անվճար հեռախոսահամարին կատարվել է ավելի քան 88 000 զանգ, որոնց ընդհանուր տեւողությունը կազմել է 189 000 րոպե: Ավելի քան 15 000 զանգ գրանցվել է ակցիայի անցկացման վերջին 3 օրերի ընթացքում:

Բաժանորդների կողմից սիրվել են նաեւ պատերազմական տարիների հայտնի երգերը: Հայաստանում Beeline-ի բաժանորդներն ավելի քան 600 անգամ պատվիրել եւ իրենց հեռախոսում զանգի փոխարեն տեղադրել են Հաղթանակի խորհրդանիշ դարձած երգերը: Ամենասիրվածը եղել է «День победы» երգը:

Ընկերության բաժանորդներն ամենօրյա Совинформбюро-ի տեսության միջոցով նաեւ պարբերաբար ծանոթացել են այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել ուղիղ 65 տարի առաջ նույն օրը` Հայրենական Մեծ պատերազմի վերջին մեկ ամսվա ընթացքում:

«Ակցիան հնարավորություն տվեց մեր բաժանորդներին եւս մեկ անգամ վերհիշել այդ տարիների նշանակալից իրադարձությունները եւ հարգել Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին, ովքեր նվիրեցին մեզ եւ մեր երեխաներին ամենաարժեքավորը` խաղաղություն եւ ազատություն»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մեղեդին կամ տարբերանշանը բեռնելուց ընկերության թրաֆիքից ստացված եկամուտը, ներառյալ «Իմ մեղեդին» ծառայությունից օգտվելու օրավարձը, ֆինանսական արդյունքներն ամփոփելուց հետո  ամբողջությամբ կփոխանցվեն Հայաստանում Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին: