10:04 | 30.04.10 | Նորություններ | 2809

    «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շարունակում է ծանոթացնել հայկական հուշարձաններին

    Երեւան/Մեդիամաքս/. Հայկական հուշարձաններին ճանաչման ծրագրի շրջանակներում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հանդես է եկել Մատենադարանում բազմալեզու տեղեկատվական վահանակների տեղադրման հովանավոր:

    Ծրագրի շրջանակներում 2 տարվա ընթացքում Հայաստանի ճարտարապետության եւ մշակույթի 49 հուշարձանների տարածքում տեղադրվել է ավելի քան 320 բազմալեզու տեղեկատվական վահանակներ:

    Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունում, այս տարի նախատեսվում է տեղադրել 142 վահանակ 26 հուշարձանների տարածքում: