15:00 | 29.04.10 | Նորություններ | 2711

Orange Armenia-ի շարժական ինտերնետի 25.000-րդ բաժանորդը մրցանակ կստանա

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange Armenia-ն գրանցել է շարժական ինտերնետի իր 25,000-րդ բաժանորդին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում,  25,000-րդ բաժանորդն է դարձել Երեւանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Ավետիսյանը` ձեռք բերելով “Ինտերնետ Հիմա” սակագնային պլանը:

“Ընկերությունը մեծ ուրախությամբ է դիմավորում հոբելյանական հաճախորդի մուտքն Orange ընտանիք եւ պատրաստել է աննախադեպ անակնկալ նրա համար”, - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նվերի շնորհումը կկայանա վաղը, ապրիլի 30-ին: