«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
10:24 | 13.04.10 | Նորություններ | 3122
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ԲԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) անհատույց բնակելի տարածք է տրամադրել Սեւան քաղաքում բնակվող կապավորի ընտանիքին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունում, բնակարանում կբնակվի Արտավազդ Գասպարյանի ընտանիքը, ով «Հայաստանի հեռախոսային ցանցերի» Սեւանի տարածքային կոմուտատորում աշխատել է 55 տարի:
«Հուսով եմ` ընկերության նախաձեռնությունը կօգնի այս ընտանիքին ավելի վստահ նայել վաղվա օրվան, խթան կհանդիսանա բարեկեցիկ կյանքի եւ պայծառ ապագայի կառուցման համար»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: