13:06 | 30.03.10 | Նորություններ | 3068

iCON Communications-ը մտադիր է առաջիկայում տեղադրել եւս 20 կայան

Երեւան/Մեդիամաքս/. iCON Communications ընկերության ցանցն այժմ Երեւանում ծածկում է 70 քառ. կմ տարածք:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է iCON Communications-ի կոմերցիոն տնօրեն Րաֆֆի Քասարջյանը: Նրա խոսքերով, մայրաքաղաքում տեղադրված է ընկերության 38 կայան, իսկ առաջիկայում կտեղադրվի եւս 20-ը:

Րաֆֆի Քասարջյանը նշել է, որ Հայաստանում իր գործունեության մեկ տարվա ընթացքում զգալիորեն բարելավվել են ինտերնետի որակն ու արագությունը: Նա ընդգծել է, որ iCON-ը իր գործունեությունը սկսել է այն ժամանակ, երբ ՀՀ հեռահաղորդակցային շուկայում գործում էին երկու ընկերություններ, իսկ այժմ դրանք արդեն երեքն են: «Հեռահաղորդակցային շուկայում մրցակցության աճի շնորհիվ մեծացել է ինտերնետային ծառայությունների արագությունն ու հուսալիությունը»,- ասել է Րաֆֆի Քասարջյանը:

Նա տեղեկացրել է, որ iCON Communications ընկերության բաժանորդների թիվն արդեն հասել է 4 հազարի: