10:16 | 29.03.10 | Նորություններ | 3155
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանին բաժին է ընկնում Ռուսաստանից 2009թ. կատարված ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային ցանցերի հեռախոսազանգերի ընդհանուր թվի 5%-ը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով «Վեդոմոստի» թերթը, այդ մասին ասվում է Comnews Research-ի հետազոտության մեջ:
Միաժամանակ, հետազոտության համաձայն, Հայաստանը Մոլդովայից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը միջին վիճակագրական բաժանորդի կողմից կատարված հեռախոսազանգերի երկարության ցուցանիշով: Միջինը Հայաստան կատարված զանգերից Ռուսաստանի մեկ բաժանորդին բաժին է ընկնում տարեկան 37 րոպե:
«Ռուսաստանում ապրող հայերի քանակը համադրելի է Հայաստանի բնակչությանը, այդ պատճառով այդ երկրի հետ հեռախոսազանգերի միջին տեւողությունը շատ երկար է»,- նշել է Comnews Research-ի վերլուծաբան Արտյոմ Ակչուրինը: