09:33 | 24.03.10 | Նորություններ | 3728

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ղեկավարը դպրոցականներին պատմել է բջջային օպերատորի աշխատանքի սկզբունքների մասին

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի թիվ 44 դպրոցի սաներն այցելել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակ եւ ծանոթացել բջջային օպերատորի ու ընդհանուր առմամբ հեռահաղորդակցային ոլորտի աշխատանքին:

«Հայաստանի առաջատար բջջային օպերատորը պարզապես ընկերություն չէ. այն, բիզնես է, որն ունի առաքելություն եւ որը ձգտում է առավել մոտ կանգնել յուրաքանչյուր բաժանորդի»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանը:

«Անտեղյակությունը  լուրջ խոչընդոտ է մարդկության համար: Լիարժեք օգտվեք գիտելիքներով զինվելու ձեզ ընձեռված հնարավորությունից: Եթե կա տեղեկացված լինելու ցանկություն, կառավարելի են դառնում ժամանակի մարտահրավերները: Գործունեության սկզբից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջնորդվում է շարունակական կրթություն ապահովելու սկզբունքով: Դա կառավարման քաղաքակիրթ մոտեցում է եւ ապահովում է արդյունավետ աշխատանք: Նորարարություններով հանդես գալու  պատրաստակամությունը նաեւ  դրա արդյունքն է»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը: