17:08 | 22.03.10 | Նորություններ | 3394
Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ի (Beeline ապրանքանիշ) բջջային ցանցի բաժանորդները կարող են լիցքավորել իրենց կամ «ԱրմենՏել»-ի ցանկացած այլ բաժանորդի հաշվեկշիռը Ռուսաստանում գործող ավելի քան 8000 վճարման կետերում:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունում, բջջային հեռախոսի հաշվեկշիռը հնարավոր է լիցքավորել «InterExpress», «Sprint Net», «Терминалы оплаты», «Стрела» վճարային տերմինալների միջոցով, «Интеркоопбанк»-ի բաժանմունքներում, ինչպես նաեւ «Евросеть»-ի բոլոր ռուսաստանյան սրահներում:
Վճարումներն ընդունվում են ռուսական ռուբլով:
«Մենք համոզված ենք, որ ռուսական խոշորագույն ընկերությունների հետ համագործակցության արդյունքում վճարումների ընդունման ցանցի ընդլայնումը եւս մեկ քայլ է մեր կողմից մատուցվող ծառայություններն ավելի պահանջված ու հասանելի դարձնելու բոլոր այն վայրերում, որտեղ առկա է մեր բրենդը»,- ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: