14:27 | 22.03.10 | Նորություններ | 2950

Հունիսին Intel-ի նախկին ղեկավարին կհանձնվի ՀՀ նախագահի մրցանակը

Երեւան /Մեդիամաքս/. Հունիսի 28-ին Երեւանում կկայանա ՀՀ նախագահի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հեղինակության» առաջին մրցանակի հանձնումը Intel կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարետին` ՏՏ զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր հայտնել է Synopsys-Armenia ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: Նա վստահություն է հայտնել, որ մրցանակը թույլ կտա բարձրացնել Հայաստանի միջազգային համբավը եւ երկիրն ավելի ճանաչելի կդարձնի հեղինակավոր IT-շրջանակներում:

ՀՀ նախագահի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հեղինակություն» մրցանակի ոսկե մեդալի գլխավոր հովանավորը VivaCell-MTS ընկերությունն է, գլխավոր տեղեկատվական հովանավորը` Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը: