16:43 | 09.03.10 | Նորություններ | 2908

    Оrange Armenia-ն ընդլայնում է վաճառքի կետերի ցանցը

    Երեւան/Մեդիամաքս/. Оrange Armenia բջջային օպերատորն այսօր Երեւանում գործարկել է այս տարի իր առաջին նոր խանութը Տիգրան Մեծ պողոտա 29ա/93 հասցեում («Տաշիր» հանրախանութի հարեւանությամբ):

    Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, Оrange Armenia-ն կշարունակի վաճառքի կետերի ցանցի ընդլայնումը ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

    Ներկայումս Оrange Armenia-ն ունի 40 վաճառքի կետ, որոնցից 15-ը գտնվում են մայրաքաղաքում, իսկ մյուսները` Հայաստանի 10 մարզերում: