17:19 | 02.03.10 | Նորություններ | 2565

Մեկ տարվա ընթացքում Vivacell-MTS-ի բաժանորդային բազան աճել է 2.4%-ով

Երեւան /Մեդիամաքս/. 2010թ. հունվարին Vivacell-MTS-ի բաժանորդային բազան աճել է 0.2%-ով (շուրջ 10 000 միացում)` կազմելով 2.08 մլն:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՄՏՍ-ի մամուլի ծառայությունում, 2009թ. հունվարի համեմատ Vivacell-MTS-ի բաժանորդային բազան աճել է 2.4%-ով:

ՄՏՍ-ի բաժանորդների ընդհանուր թիվը 2010թ. հունվարի 31-ի դրությամբ կազմել է 97,46 մլն` տարեկան կտրվածքով ավելանալով 6.6%-ով (6.06 մլն սպառող):