10:35 | 12.02.10 | Նորություններ | 3276

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը սկսել է վաճառել ՄՏՍ 236 հեռախոսներ

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը իր սպասարկման կենտրոններում սկսել է վաճառել ՄՏՍ 236 բրենդավորված հեռախոսները` 11 900 դրամով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, ՄՏՍ 236 հեռախոսը կարելի է օգտագործել միայն “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի քարտերով:

ՄՏՍ 236 հեռախոսը մշակվել է ZTE Corporation-ի կողմից Vodafone օպերատորի համար եւ ներկայացվում է ՄՏՍ ապրանքանիշի ներքո` երկու օպերատորների ռազմավարական գործընկերության շրջանակներում:

Ռուսաստանում արդեն ներկայացված են ՄՏՍ բրենդավորված հեռախոսների 4 մոդելներ` ներառյալ ՄՏՍ 236 բյուջետային հեռախոսը, ինչպես նաեւ 3G-հեռախոսներ` ՄՏՍ 733, ՄՏՍ 736 եւ ՄՏՍ 835: