10:03 | 18.01.10 | Նորություններ | 3386
Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պատրաստվում է արձագանքել մեծածախ ինտերնետի շուկայում տեղի ունեցող փոփոխությանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասել է ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանը` պատասխանելով www.Itel.am կայքի իր բլոգի այցելուների հարցերին:
«Մեր ընկերությունը պատրաստվում է արձագանքել մեծածախ ինտերնետի շուկայում տեղի ունեցող փոփոխությանը եւ վերանայել մանրածախ ինտերնետի սակագները անլար ինտերնետի եւ բջջային ինտերնետի համար: Իր որոշման վերաբերյալ ընկերությունը կտեղեկացնի առաջիկա շաբաթներին», - ասել է Ռալֆ Յիրիկյանը: