10:46 | 28.12.09 | Նորություններ | 2959

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ստորագրել է բուհերի հետ համագործակցության հերթական հուշագիրը

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորը ստորագրել է հերթական փոխհամաձայնության հուշագիրը հայաստանյան բուհերի հետ:  

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, համաձայնագիր է ստորագրվել 9 բուհերի հետ, որոնք են` Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, Երեւանի մենեջմենթի համալսարանը, Երեւանի պետական ագրարային համալսարանը, Արմավիրի “Արարատ” համալսարանը, Արտաշատի համալսարանը, Հայաստանում Ամերիկյան համալսարանը, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնը, Երեւանի դատական փորձագիտության եւ դատական հոգեբանության ինստիտուտը եւ American Coucnils կազմակերպությունը:

Բուհերի եւ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի համագործակցությունը զարգանալու է հետեւյալ հիմնական ուղղություններով` ուսանողների արտադրական եւ նախադիպլոմային պրակտիկայի անցկացում ընկերությունում, մասնագիտական առարկաների համատեղ դասավանդման կազմակերպում “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի աշխատակիցների ներգրավմամբ, համատեղ գիտահետազոտական աշխատանքների եւ աշխատանքային ծրագրերի իրականացում, ինչպես նաեւ ուսանողների գիտահետազոտական, դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի ղեկավարման հարցում ընկերության աշխատակիցների ներգրավում: