17:07 | 25.12.09 | Նորություններ | 3249

Orange-ի բաժանորդները կարող են վճարումներ կատարել բանկոմատների միջոցով

Երեւան /Մեդիամաքս/. Այսուհետ Orange-ի բաժանորդները հնարավորություն ունեն վճարումներ կատարել և հաշիվը վերալիցքավորել իրական ժամանակում ArCa, Visa եւ MasterCard պլաստիկ քարտեր սպասարկող բանկոմատների միջոցով:

«Orange-ը շարժական կապի առաջին օպերատորն է, որի բաժանորդները ստանում են վճարումներ կատարելու այս հնարավորությունը», - այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ընկերության մամլո ծառայությունում:

Մինչ այժմ Orange-ի բաժանորդները կարող էին վճարումներ կատարել կանխիկ, լիցքավորման քարտերի, էլեկտրոնային վճարման տերմինալների (TelCell, Megapay, Tandem) եւ բանկային փոխանցումների միջոցով: