09:51 | 25.12.09 | Նորություններ | 3046

    “ԱրմենՏել”-ն առաջարկում է անվճար զանգահարել “սիրելի համարներին”

    Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել”-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարում է “Սիրելի համարներ” ծառայության շրջանակներում նոր ակցիայի մեկնարկի մասին:

    2009թ. դեկտեմբերի 24-ից մինչեւ 2010թ. մարտի 31-ը այն բաժանորդները, ովքեր օգտվում են այդ ծառայությունից, կարող են զանգահարել “սիրելի համարներին” անվճար: Անցումը դեպի զրոյական սակագին կիրականացվի ավտոմատ: Այն բաժանորդները, ովքեր օգտվում են տվյալ ծառայությունը նախատեսող սակագնային պլաններից, այն ակտիվացնելուց հետո նույնպես կկարողանան անվճար զանգահարել “սիրելի” համարներին:

    Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են միացնել մինչեւ 3, իսկ կանխավճարային համակարգի բաժանորդները` մինչեւ 2 սիրելի համար Beeline բջջային ցանցում, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում:

    “Սիրելի համարներ” ծառայությունը հասանելի է Beeline բջջային ցանցի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին: Այն նախատեսված է պայմանագրային (բացի “Բազիսային 2” եւ “Բազիսային 3” պլաններից) եւ կանխավճարային (բացի “Ազատ շփում” եւ “Բարի Գալուստ” պլաններից) համակարգերի բաժանորդների համար: ”Քեզ համար Էքսկլյուզիվ” սակագնային պլանի բաժանորդներին հասանելի է Beeline-ի մեկ “սիրելի համար”: