14:52 | 24.12.09 | Նորություններ | 3226
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել Կրթության ու գիտության նախարարությանը տրամադրել 10.7 մլն դրամ` Misrosoft ընկերության արտոնագրված ծրագրային փաթեթները ձեռք բերելու նպատակով:
Ինչպես կառավարության նիստում հայտնել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արտոնագրված ծրագրերը նախատեսված են դպրոցական կրթության համար:
Նրա խոսքերով, 2010 թվականին 16 հազ. դպրոցական համակարգիչներ կապահովվեն Misrosoft ընկերության արտոնագրված ծրագրերով: