10:29 | 23.12.09 | Նորություններ | 2415

Telcell համակարգը սկսել է վճարումներ ընդունել Hi Line ծառայության համար

Երեւան /Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը սկսել է վճարումներ ընդունել Beeline-ի կողմից տրամադրվող Hi Line ինտերնետային ծառայության համար:

Hi Line-ի ծառայությունները կարելի է վճարել Երեւանում եւ ՀՀ այլ քաղաքներում տեղակայված Telcell-ի ավելի քան 300 տերմինալներից ցանկացածի միջոցով: Hi Line-ի բաժանորդը պետք է տերմինալի վրա հավաքի իր վիրտուալ համարը եւ կատարի վճարումը: Ծառայության համար միջնորդավճար չի գանձվում: