09:39 | 23.12.09 | Նորություններ | 2826
Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարծում է, որ կորպորատիվ պատասխանատվությունն ընկերություններին հնարավորություն է տալիս համագործակցել հասարակական հատվածի հետ եւ կիսել պատասխանատվությունը առկա խնդիրների լուծման համար:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մամլո ծառայությունում, ընկերության ղեկավարն այս մասին ասել է Հայաստանի Մանկավարժական համալսարանի ուսանողների համար անցկացրած դասախոսության ժամանակ:
Ռալֆ Յիրիկյանը նշել է նաեւ, որ տեսլական ունեցող բիզնեսը պետք է գիտակցի, որ պատասխանատվությունն իր աշխատակիցների, նրանց ընտանիքների եւ ողջ հասարակության համար կյանքը դեպի լավը փոխելու առավել իրատեսական ձեւն է: “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ղեկավարվում է այդ սկզբունքով իր հիմնադրման առաջին օրվանից` կոչ անելով նաեւ մյուսներին օգտագործել նույն մոդելը”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: