12:33 | 15.12.09 | Նորություններ | 2744

Orange Armenia-ն հաստատում է, որ չի զբաղվելու դեմփինգով

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր հաստատել է, որ ընկերությունը չի զբաղվելու դեմփինգով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին` Բրունո Դյութուան ընդգծել է, որ Orange Armenia-ն Հայաստանում իրականացրել է խոշոր ներդրումներ, եւ մտադիր է զբաղվել ոչ թե դեմփինգով, այլ այդ ներդրումների փոխհատուցելիության ապահովմամբ:

Ընկերության ղեկավարը նշել է, որ մինչեւ այս շաբաթվա վերջ Orange Armenia-ի ակտիվ բաժանորդների թիվը կհասնի 120 հազարի: Նրա խոսքերով, այդ թիվը համապատասխանում է ընկերության կանխատեսումներին: Միաժամանակ, Բրունո Դյութուան նշել է, որ Orange-ի շարժական ինտերնետի սպառողների թիվը գերազանցել է բոլոր սպասումները եւ արդեն կազմում է 5 հազար:

Orange Armenia-ի գլխավոր տնօրենը վստահեցրել է, որ բջջային ինտերնետի սպառողների ունեցած որոշ տեխնիկական խնդիրներն արդեն լուծվել են: