12:26 | 15.12.09 | Նորություններ | 3024

Orange Armenia-ն ներկայացրել է իր ամանորյա առաջարկները

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորն այսօր ներկայացրել է իր ամանորյա առաջարկները:

Ինչպես հայտնել է ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը, մինչեւ 2010թ. հունվարի 31-ը հաճախորդները կարող են ընտրել երկու նույնական համարներ 055 եւ 095 կոդերով եւ ամբողջ 2010թ. ընթացքում ամեն ամիս ստանալ 500 անվճար րոպե իրար հետ խոսելու համար: Նույն ծառայությունը կարելի է ակտիվացնել Orange Armenia-ի ցանցում արդեն գոյություն ունեցող երկու համարների համար:

“Կարծում եմ, որ այս առաջարկն աննախադեպ է Հայաստանի շուկայում”,- ասել է ընկերության մարքեթինգի տնօրենը:

Արամ Մկրտչյանը հայտնել է նաեւ, որ դեկտեմբերի 15-ից հունվարի 31-ը ցանկացած գումար, որով Orange Armenia-ի բաժանորդը կլիցքավորի իր կանխավճարային կամ հետվճարային հեռախոսահամարը, օպերատորի կողմից կկրկնապատկվի: